Փամբուխչյանը գրառում է կատարել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն Facebook-ի իր էջում անդրադարձել է աջ ղեկով ամտոմեքենաների խնդրին՝ տեղեկացնելով, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացման համար ներկայացված առաջարկը, որը հնարավորություն է տալիս հօգուտ ՀՀ քաղաքացիների լուծել խնդիրը՝ առանց խախտելու, շրջանցելու օրենքը, քննարկվել է տարբեր գերատեսչությունների, աջ ղեկով մեքենաներ ներմուծող քաղաքացիների, կազմակերպությունների ղեկավարների կողմից:
«Ի դեպ, աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ապա 1 տարվա ժամկետում ղեկի տեղափոխումն իրականացնելու առաջարկը հնչել է դեռևս ամիսներ առաջ աջ ղեկով մեքենաներ ներկրող քաղաքացիների և կազմակերպությունների ղեկավարների (այժմ՝ «Ղեկը աջ» նախաձեռնության) կողմից»,- գրել է Փամբուխչյանը:
Հիշեցնենք, որ այսօր ևս «Ղեկը աջ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել՝ այս անգամ կառավարության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց հնարավորություն տալ ներկրել ու աջ ղեկով մեքենա վարել: