ԱԺ -ն 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օր անց
Խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օր անց: Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Ինչպես արդեն նշել էինք՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 21-ին հնարավոր է՝ արտահերթ նիստ հրավիրվի բյուջեի նախագծի քվեարկության համար:
Հիշեցնենք, որ երեկ բյուջեի նախագծի քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այսօր էլ ԱԺ-ում, բացի պատգամավորներից, ելույթ են ունեցել նաև նախարարների պաշտոնակատարները: