«Արդարություն» կուսակցությունը չի մասնակցի արտահերթ ընտրություններին
«Արդարություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցելու արտահերթ ընտրություններին: Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից:
«Վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, արձանագրելով ընտրական համակարգի փոփոխության հետ կապված Կառավարության ծրագրի տապալման փաստը, ամփոփելով այլ կուսակցությունների հետ մեր բանակցությունների արդյունքները, հաշվի առնելով կուսակցության տրամադրության տակ գտնվող ռեսուրսները և քարոզարշավի ժամկետները, հիմք ընդունելով կուսակցության անդամների ու համակիրների շրջանում անցկացված հարցման արդյունքները՝
«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց՝ առանձին ցուցակով կամ դաշինքով չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:
Նպատակ ունենալով նպաստել նոր, խելացի, փորձառու, հայրենասեր, պատասխանատու գործիչների` Աժ-ում ներկայացված լինելուն՝ որոշեցինք,
1. Համագործակցել այլ կուսակցությունների կողմից առաջադրված անկուսակցական թեկնածուների հետ նրանց աջակցելու նպատակով,
2. Բանակցել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հետ` արդյունավետ համագործակցության եզրեր գտնելու ուղղությամբ,
3. Շարունակել հանդիպումներն ու քննարկումները ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի հետ արտախորհրդարանական համագործակցության ձևաչափերի շուրջ»: