Դեսպանները Կառավարությունում են. ՄԱԶԾ–ի նոր ծրագրի մեկնարկը. ուղիղ
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն այսօր՝ նոյեմբերի 14֊ին, հրավիրել են մամուլի ասուլիս՝ նվիրված ՀՀ կառավարության, Եվրոպական միության (ԵՄ), Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի պաշտոնական մեկնարկին։
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը, եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը։
«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնել վստահելի եւ թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաեւ ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները։