Լուրջ վարկային, ներդրումային ծրագիր կա՝ կապված ինժեներական քաղաքի հետ
Լուրջ բյուջետային և վարկային, ներդրումային ծրագիր կա՝ կապված ինժեներական քաղաքի հետ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Նա ասել է, որ միջազգային ընկերությունների հետ իրենք մեծ ծրագիր են իրականացնում՝ հնարավորություն ընձեռելով ինժեներական ընկերություններին աշխատել մեկ վայրում: