Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի
Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհներից զոհվածների թիվը հասել է 50-ի՝ ամբողջությամբ այրված Փարադայս քաղաքում հայտնաբերվել են վեց այլ մարմիններ: Այս մասին հաղորդում է KSBY հեռուստաալիքը:
Հոկտեմբերի 8-ից անտառային հրդեհից այրվել են պետության հսկայական տարածքներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր վերջին ելույթում հայտարարել է, որ այս ողբերգությունը չի կարելի համեմատել անցածների հետ և որ այն երկրի պատմության մեջ ամենակործանարարն է:
Ըստ վերջին տվյալների, հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 500 հազար քառակուսի մետր տարածք: Ամբողջովին ոչնչացվել են ավելի քան 7,6 հազար տներ: Ամբողջությամբ այրվել է Փարադայս քաղաքը: Ընդհանուր առմամբ, աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ: