Պատվի հարց է. Գեղամ Մանուկյանը կառաջադրվի Դաշնակցության անունից
«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության անունից առաջադրվելու է որպես պատգամավորության թեկնածու, քանի որ պատվի հարց է, սակայն փակագծերը հետո է բացելու:
Գ. Մանուկյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հայտնում եմ ընկերներիս, հեռուստադիտողիս, հարազատներիս, հարևաններիս, իմ նախկին ու ներկա ուսանողներին, որ Դաշնակցության որոշմամբ, Դաշնակցության անունից առաջադրվելու եմ ԱԺ առաջիկա ընտրությունների պատգամավորության թեկնածու։ Նաև ռեյտինգային ընտրակարգով, իմ հարազատ Քանաքեռում՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք եւ Ավան համայնքներն ընդգրկող ընտրատարածքում։
Հիմա կոչս ինձ ճանչողներին, համակրողներին, երբևէ ճանապարհ անցածներին. գիտեք ինձ, մոտեցումներս, ապրելակերպս, ընտանիքս։ Կուզեք սատար կանգնել, դիմեք անպայման։ Ինչպես միշտ հասանելի եմ։ Ով էլ չի հիշում համարս, համեցեք՝ 091409846։
Յուրաքանչյուրիդ մի խոսքը, խորհուրդը, զորակցական զանգը, աջակցությունը անգնահատելի է։ Կասեք, ինչու՞ եմ առաջարդվել, չէ որ մի քանի անգամ հրաժարվել եմ, անգամ 2007-ին ընտրվելուց հետո եմ մանդատից հրաժարվել, կարճ պատասխան ունեմ՝ ՊԱՏՎԻ հարց է, իմ գաղափարի, մեր գաղափարախոսության ու ՀՈՂԻն և ՀԱՅԻն հավատարիմ լինելու համար։ Փակագծերը հետո կբացեմ....»: