Ախալցխայում ձերբակալվել է հայկական դպրոցից դուրս եկող աղջիկներին հետևող պակիստանցին
Ախալցխայում ձերբակալվել է Պակիստանի 37-ամյա քաղաքացի, որը հայկական դպրոցի հարակից փողոցում հետևել է դպրոցից դուրս եկող աղջիկներին: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը։
Ըստ աղբյուրի՝ տղամարդն Ախալցխայում աշխատում էր սննդի կետերից մեկում և ապրում հյուրանոցում։