Ավարտվել է ՔՊ վարչության նիստը. Ովքեր են ցուցակի առաջին եռյակում
Քիչ առաջ ավարտվել է ՔՊ վարչության նիստը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը.
1. Նիկոլ Փաշինյան
2. Արարատ Միրզոյան
3. Լենա Նազարյան
4. Տիգրան Ավինյան
5. Արայիկ Հարությունյան
6. Ալեն Սիմոնյան
7. Սասուն Միքայելյան
8. Լիլիթ Մակունց
9. Սուրեն Պապիկյան
10. Զարուհի Բաթոյան
Ցուցակի բոլոր անդամները մասնակցելու են նաև «ռեյտինգային» ընտրակարգով՝ բացի Նիկոլ Փաշինյանից։
Լրատվամիջոցները գրում են, որ «Իմ քայլը» դաշինքի «ռեյտինգային» ընտրացուցակով առաջադրվելու են բոլոր մարզպետները, բացի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանից։
Նշենք, որ նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է՝ ժամը 18։00։