Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն արդեն բաց է
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, որը մերկասառույցի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար, այժմ բաց է, և բեռնատարները կարող են ազատ երթևեկել։
Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածը ևս բացվել է և բեռնատարները մտնում են Վրաստան։