Դուք ճշգրիտ մեջբերեցիք այն, ինչ գրված է մեր նախընտրական ծրագրում․ Փաշինյանը՝ Մելքումյանին
Շրջանառության հարկի շեմի փոփոխությունները բերել են նրան, որ Հայաստանում գործող ավելի մեծ բիզնեսները մաս-մաս են լինում, որպեսզի իրենց շրջանառությունը լինի սահմանված շեմի մեջ, ու նրանք ավել հարկեր չտան։ Այս մասին Ազգային ժողովում այսօր իր մտահոգությունը հայտնեց վարչապետի պաշտոնակատարը։ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ պետք է գնալ հակառակ ուղղությամբ։
«Իմ հիմնական միտքն այն է, որ փոքրը միշտ ունենա հնարավորություն՝ դառնալու միջին, միջինը՝ խոշոր։ Այսինքն՝ չսահմանենք էնպիսի բաներ, որ միշտ ձեռնտու լինի փոքր մնալը»,- ասաց Մելքումյանը։
«Մենք հիմա մեր դաշինքի նախընտրական ծրագիրն ենք կազմում, և Դուք ճշգրիտ մեջբերեցիք այն, ինչ գրված է մեր նախընտրական ծրագրում»,- ժպիտը դեմքին պատասխանեց Փաշինյանը։