Արեյանը չի բացառում, որ ընտրություններին կաջակցի «Իմ քայլը» դաշինքին
«Որևէ մեկի ցուցակում չեմ լինի, աջակցելն էլ իմ խնդիրն է»,- Երևանի ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը:
Հարցին, թե բացառու՞մ է, որ կաջակցի «Իմ քայլը» դաշինքին, Արեյանը հակիրճ արձագանքեց.
«Ոչինչ բացառված չէ»:
Կամո Արեյանի խոսքով՝ իր և Հայկ Մարությանի համագործակցությունը շատ լավ է ստացվում: Ասաց՝ դյուրին է աշխատելը:
Հարցին՝ Տարոն Մարգարյանի՞ հետ էր աշխատելը լավ ստացվում, թե՞ Հայկ Մարությանի, Արեյանն այսպես պատասխանեց.
«Յուրաքանչյուրն ունի աշխատելու իր սկզբունքը, ինձ համար շատ դյուրին է աշխատելը Հայկ Մարությանի հետ: Որևէ մերժված առաջարկ չի եղել: Առաջարկներ շատ կան՝ կատարելագործվելու: Ունեմ բազմաթիվ առաջարկներ, որոնք կներկայացնեմ քաղաքապետին»:
Ինչ վերաբերում է երեկ Նոր Նորքի քաղաքապետարանի կողմից քանդված շինությանը, Արեյանն ասաց՝ օրենքով սահմանված գործառույթ էր և շատ ճիշտ էր: