ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի ազդում հայանպաստ կամ ոչ հայանպաստ հայտարարությունների ընդունմանը.Դավիթ Տոնոյան
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնին երկրների ղեկավարները որոշել են անդրադառնալ դեկտեմբերին, և մինչ այս եղած քննարկումների մանրամասները հայտնի չեն և չեն բացահայտվում: Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի ազդում հայանպաստ կամ ոչ հայանպաստ հայտարարությունների ընդունմանը, և նախարարը սխալ է համարում հակառակ ընկալումը:
Նրա խոսքով՝ քարտուղարը միջազգային կազմակերպության պաշտոնյա է և ներկայացնում է ոչ թե իր քաղաքացիության պետությունը, այլ ամբողջ կազմակերպությունը, որի որոշումները ընդունվում են միասնականորեն: