Վարկով 100 մլն դոլարի զենքի գնումը դեռ չի սկսվել. Տոնոյան
Ռուսաստանից վերցված հարյուր միլիոն դոլար վարկով գնվող զենքի մատակարարումները դեռ չեն սկսվել: Դրանց վերաբերյալ կան պայմանավորվածություններ, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Պաշտոնյայի խոսքով՝ զենքի արտադրությունը մասնակիորեն արդեն սկսվել է, բայց մատակարարումը դեռ չի սկսվել: