Արտակ Եդիգարյանը չի միանա Հայաստանի հավաքականին
Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն:
«Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանին փոխարինել է «Բանանցի» պաշտպան Նարեկ Պետրոսյանը:
Եդիգարյանն ազգային հավաքականի հետ չի մեկնի Ջիբրալթար և Լիխտենշտեյն, քանի որ պատրաստվում է հայր դառնալ:
Հավաքականը նոյեմբերի 12-20-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք` Ազգերի լիգայի մրցաշարի շրջանականերում անցկացնելով հանդիպումներ Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:
Հանդիպումները կկայանան նոյեմբերի 16-ին և 19-ին: