Զինեդին Զիդանն առաջարկ ունի եվրոպական 4 ակումբից
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը եվրոպական 4 ակումբից աշխատանքի առաջարկ է ստացել:
Ինչպես հայտնում է Goal-ը, ֆրանսիացի մասնագետը հաջորդ մրցաշրջանում կարող է վերադառնալ մադրիդյան ակումբ, ինչպես նաև նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և ՊՍԺ-ը:
Զիդանը 2,5 տարի աշխատել է «Ռեալում», որի հետ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Մայիսի վերջին նա հայտարարել է «Արքայական ակումբից» հեռանալու համար:
Ավելի վաղ ԶԼՄ-ներն արդեն հայտնել էին, որ 46-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ավելի ուշ անգլիական ակումբը հերքել է այդ տեղեկատվությունը:
Տեղեկություն կար նաև այն մասին, որ ֆրանսիացին կարող է զբաղեցնել «Յուվենտուսի» գործադիր տնօրենի պաշտոնը: