Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն
Ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցանկում փոփոխություն կա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանին փոխարինել է «Բանանցի» պաշտպան Նարեկ Պետրոսյանը:
Եդիգարյանն ազգային հավաքականի հետ չի մեկնի Ջիբրալթար և Լիխտենշտեյն անձնական պատճառով՝ պատրաստվում է հայր դառնալ:
Նոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: