Հրապարակվել են սպանված լրագրողի վերջին խոսքերը
Արաբական Al-Jazeera-ն հրապարակել է Թուրքիայում սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի վերջին խոսքերը։ Ինչպես նշվում է, Խաշըգջիի վերջին խոսքերը, որոնք ձայնագրված են եղել, հայտնել է Daily Sabah թուրքական թերթի լրագրող Նազիֆ Քարամանը․
«Ես շնչահեղձ եմ լինում․․․ Հանեք այս պարկը գլխիցս, ես կլաուստրոֆոբիա ունեմ»։
Քարամանի խոսքերով՝ աուդիոձայնագրությունից կարելի է ենթադրել, որ սպանությունը 7 րոպե է տևել։ Նա հավելել է, որ Daily Sabah-ը շուտով Խաշըգջիի կյանքի վերջին րոպեների աուդիոձայնագրությունից հատվածներ կհրապարակի։
Հիշեցնենք, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո անհետացած The Washington Post թերթի ընդդիմադիր սյունակագիր Ջամալ Խաշըգջին կարողացել է Apple Watch ժամացույցում առկա ձայնագրիչով իր մահվան պահը ձայնագրել։