Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ...

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Պետությունների և կառավարությունների հարգարժան ղեկավարներ

Տիկնայք և պարոնայք

Մենք այստեղ ենք հավաքվել` նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը: Սա բացառիկ նշանակություն ունեցող միջոցառում է, որ կոչված է ոգեկոչելու մեր հավաքական հիշողությունը և արտահայտելու խաղաղության մեր ընդհանուր ուղերձը:

Այսօր մենք` որպես այդ պատերազմի մասնակից ազգերի առաջնորդներ, առաջին հերթին պետք է խոսենք Առաջին համաշխարհային պատերազմի դասերի մասին: Երբ մի պետություն պատերազմ է մղում կամ փորձում է իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, ուրեմն նա հավատում է իր ուժերին և հաղթանակին:

Այդուհանդերձ, Առաջին համաշխարհային պատերազմը համամոլորակային ողբերգություն էր դրանում ներգրավված բոլոր ժողովուրդների համար, և ի վերջո հանգեցրեց այն հղացած պետությունների քայքայմանը:

Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական և ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ և պարտվողներ: Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ:

Եվ չնայած մեր միասնական ջանքերին և նախորդ սխալներից սովորելու կոչերին այդ դասերը հեշտությամբ մոռացվում են: Թեև հարյուր տարի առաջ մարդկությունը հասկացավ զանգվածային ոչնչացման զենքն արգելելու անհրաժեշտությունը, ցավոք, դա չխոչընդոտեց նոր զինատեսակների ստեղծմանը:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տերություններն առաջին անգամ գործածեցին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը` այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանություններին 1,5 միլիոն հայերի ոչնչացման համար: Հետագայում այդ ահավոր հանցագործությունը պետք է կոչվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի տասնամյակ անց մարդկությունն ականատեսը եղավ Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանություններին, քրիստոնյաների և եզդիների ցեղասպանություններին Մերձավոր Արևելքում, Ռոհինջա ժողովրդի դեմ գործադրված բռնություններին:

Պատերազմի դասերից էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ձևակերպումը Վիլսոնյան հայտնի 14 կետերում: Այնուհետև այն ընդգրկվեց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում և հիմք դարձավ ժամանակակից երկրների շուրջ կեսի անկախության համար:

Առաջին աշխարհամարտի արդյունքում աշխարհի ժողովուրդներն օրենքի ուժով հաստատեցին ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրավունքը: Այստեղ` Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան հստակորեն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարավորություն ստացավ հանրաքվե անցկացնել: Ցավոք, այդ իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի է:

Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվող պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի:

Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծվեց Ազգերի լիգան՝ ՄԱԿ-ի նախատիպը, որի վերջնական նպատակը խաղաղության հաստատումն էր: Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում ծայրահեղականության դրսևորումներն ահագնանում են: Վերոհիշյալ հաստատությունների նպատակն առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է: Այդուհանդերձ, այսօր մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում մարդու հիմնարար իրավունքի` կյանքի իրավունքի ոտնահարման դեպքերի:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատերը կարծում էին, որ դա կլինի վերջին պատերազմը: Սակայն շուտով հետևեց Երկրորդ աշխարհամարտը: Սկսվեց պատերազմի և սպառազինությունների մրցավազքի նոր փուլ: Ցավոք, առայսօր դրա վերջը չի տրվել: Ավելին, գնալով այն ավելի է խորանում:

Ահա թե ինչու եմ կարևորում այսպիսի հանդիպումները: Նրանք մեզ հնարավորություն են տալիս խորհելու մեր ընդհանուր անցյալի, մարդկության պատմության մասին: Անշուշտ, մենք չենք կարող փոխել պատմությունը, և դրա կարիքն էլ չկա: Բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա:

Այդ իսկ պատճառով մենք պետք է հիշենք Առաջին աշխարհամարտի կարևորագույն դասը: Որևէ պետություն չի կարող իր հաջողությունը կառուցել ուրիշների թշվառության վրա, ոչ ոք չի կարող ազատություն ձեռք բերել ուրիշների ստրկության հաշվին: Առաջին համաշխարհային պատերազմին վերջ տրվեց հարյուր տարի առաջ: Եվ սա հիանալի առիթ է մտածելու պատերազմներից զերծ խաղաղության դարաշրջանի մասին:

Ես հավատում եմ, որ այստեղ՝ Փարիզում հավաքված առաջնորդները կկարողանան հասնել այդ նպատակին: Եվ դա կլինի հարգանքի լավագույն տուրքը՝ մատուցված նախորդ դարի անմեղ զոհերին»:

Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական գիրք է հանձնել «Խաղաղության գրադարանին»` պատմաբան Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը:

«Փարիզի խաղաղության համաժողովի» քննարկման թեմաներն են՝ խաղաղություն և անվտանգություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, զարգացում և ներառական տնտեսություն:

դիտվել է 1736 անգամ
Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan