Նոյեմբերի 11-ին Չինաստանում նշում են Ամուրիների օրը
Ամուրիների օրը բոլորովին վերջերս հայտնված տոն է։ 1993 թվականին Նանկին քաղաքի համալսարանի ուսանողները որոշել են որ չորս հատ մեկն (11-րդ ամսի 11-րդ օրը) իրենց միայնակություն է հիշեցնում՝ տեղեկացնում է «Մեդուզա»-ն։
Աստիճանաբար այս ավանդույթը տարածվել է Չինաստանի այլ համալսարաններում, իսկ համաշխարհային մանրածախ առեւտրում տարվա գլխավոր օր այն դարձրել է Alibaba կայքը։ 2017թ․ նոյեմբերի 11-ին AliPay հավելվածը վայրկյանում 256 000 գործարք է կատարել։
Ինչ- որ իմաստով Ամուրիների օրը «սեւ հինգշաբթիի» նման է, երբ արեւմտյան երկրներում Սուրբ ծննդից առաջ զեղչեր են հայտարարվում։ Այս օրը չինական խանութները եւ կայքերը հսկայական զեղչեր են առաջարկում, իսկ սպառողները ամբողջ տարին գումար են կուտակում, որպեսզի հենց նոյեմբերի 11-ին գնումներ կատարեն։
2018թ․ Ամուրիների օրվա կոմերցիոն ամփոփում դեռեւս չի կատարվել, բայց, ինչպես գրում է CNBC-ը, Alibaba-ն զեղչերի առաջին 85 վայրկյանների ընթացքում միլիարդ դոլարի վաճառք է կատարել։ 2017թ․ 25,3 միլիարդի ռեկորդը օրվա երկրորդ կեսին արդեն հաղթահարվել է։ Չինական յուանով ռեկորդն ավելի շուտ է հաղթահարվել, սակայն մեկ տարվա ընթացքում յուանը դոլարի համեմատ էժանացել է։
BusinessWeek-ը նշում է, որ Ամուրիների օրվա հաջողությունը միայն Alibaba-ի գովազդային ակտիվությամբ չէ պայմանավորված, այլ նաեւ նրանով, որ Չինաստանում, իրոք, միայնակ տղամարդիկ շատ են։ Ըստ կանխատեսումների՝ 2020թ․ երկում տղամարդկանց թիվը 30 միլիոնով ավելի կլինի կանանց թվից։ Դա կապված է պետական «մեկ երեխայի քաղաքականություն» ծրագրի հետ, որը չեղարկվել է 2015թ․։ Չինական ընտանիքներում տարածված էին սեռով պայմանավորված աբորտները եւ նույնիսկ նորածին աղջիկների սպանության դեպքերը։