ՀՀԿ խորհրդի նիստը շարունակվում է 4 ժամ. առաջին փոխնախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը
Ժամը 16․00-ից մինչ այս պահը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում է կուսակցության խորհրդի նիստը, որի արդյունքներով քիչ անց ճեպազրույցով հանդես կգա պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
ՀՀԿ խորհրդի նիստում երկու կարևոր հարց է քննարկվում, մեկն ԱԺ ընտրություններին մասնակցության հարցն է, մյուսը վերաբերում է ներքաղաքական իրավիճակին։
Նիստում ՀՀԿ առաջին փոխնախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը։