Երևանում 44-ամյա վարորդը Nissan X Trail-ով շրջվել է
Երևանում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13:30-ի սահմաններում 44-ամյա Դավիթ Գ.-ն իր վարած Nissan X Trail մակնիշի 35 ՏX 033 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում՝ արագաչափի մոտ չհասած, բախվել է բաժանարար բետոնե հատվածին և կողաշրջվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: