ՀՀԿ շենքից բարկացած դուրս եկավ Ռուբեն Հայրապետյանն ու արագ հեռացավ
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում դեռ ընթանում է ՀՀԿ խորհրդի նիստը. քիչ առաջ շենքից բարկացած դուրս եկավ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, արագ նստեց մեքենան ու հեռացավ։
Ըստ նախնական տեղեկություննի՝ այսօր ՀՀԿ համամասնական ցուցակն չի հրապարակվելու։
Նշենք, ՀՀԿ խորհրդի նիստը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերն են, այդ թվում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, իսկ մասնակցելու դեպքում նաեւ համամասնական ցուցակի հարցը։