2017 թվականի վերջին կենսաթոշակառուների թիվը կազմել է 458.194. ՀՀ վարչապետի խորհրդական
2017 թվականի տարեվերջին կենսաթոշակառուների թիվը կազմել է 458 194, որից 455.609-ն աշխատանքային կենսաթոշակառուներն են, 1984-ը՝ զինծառայության հետ կապված կենսաթոշակառուները, իսկ 601-ը՝ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացողները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Սա էլ կենսաթոշակ ստացողների թվաքանակի մասին տեղեկություններ ԱՎԾ-ից։ Կա շուրջ 458 հազար կենսաթոշակառու, միջին կենսաթոշակը կազմում է շուրջ 40 հազար դրամ։
Օգտվել եմ բացառապես բաց աղբյուրներից»,- գրում է նա: