Բնակարանում 81-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 10-ին, ժամը 21:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Է. Ս.-ի (ծնված 1937 թ.) դին: