ՀՀԿ-ն այսօր խորհրդի նիստ է հրավիրել. այն կվարի Սերժ Սարգսյանը
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի՝ այսօր նախատեսված նիստը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
«Քննարկվելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր` ցուցակներ, սկզբունքներ»,- ասաց նա և նշեց, որ խորհրդի անդամները, ովքեր Հայաստանում են, կլինեն նիստին:
Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստը տեղի կունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: