Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտից քիչ ներքև երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտից քիչ ներքև՝ ճանապարհի աջակողմյան հատվածում փլուզում է տեղի ունեցել, ճանապարհին են հայտնվել քարաբեկորներ: Աթենքի փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ոստիկանները մեքենաներին ուղղորդում են Բրազիլիայի հրապարակից աջ՝ դեպի Ֆանց Վերֆելի փողոց:
Մեքենաներ չեն վնասվել, չկան նաև տուժածներ: