Սոմալիում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի (տեսանյութ)
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունների շարքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 53-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 17 զոհի մասին։ Այս մասին Associated Press-ին հայտնել է տեղի ոստիկանության կապիտան Մուհամմադ Հուսեյնը։
Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է կրկին աճել։ Ներկա պահին հաշվվում է ավելի քան 100 վիրավոր։
Նոյեմբերի 9-ին զինյալները պայթուցիկով լցոնված մեքենաներն ուղղել էին քաղաքի կենտրոնում գտվող հյուրանոցներից մեկի կողմը։ Ընդհանուր առմամբ 4 պայթյուն է որոտացել։
Պայթյուններից անմիջապես հետո ոստիկանությունն ու հյուրանոցի անվտանգության աշխատակիցերը կրակ էին բացել ահաբեկիչների ուղղությամբ ու ոչնչացրել նրանցից 4-ին։ Եվս 2-ը եղել են մահապարտներ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը։
Where there is wahabbisim there is terrorisim.
— ░ΛK░ (@umpirePK) 9 ноября 2018 г.