Բրիջիթ Մակրոնը հորդառատ անձրևի տակ դիմավորել է Մելանյա Թրամփին
Թրամփ ընտանիքը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
Մելանյա Թրամփը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրա ժամանումից կարճ ժամանակ առաջ սկսվել էր ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդների բանակցությունները:
Life.ru-ն գրում է, որ ԱՄՆ առաջին տիկնոջը դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Բրիջիթ Մակրոնի կնոջը: Կանայք համբույրներ են փոխանակել, մի քանի համատեղ լուսանկարներ արել պալատի նախասրահում և ներս մտել: