Սոմալիի մայրաքաղաքում պայթյունների շարքի հետեւանքով 50 մարդ է զոհվել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյունների շարքի հետեւանքով, վերջին տեղեկություններով, զոհվել է 50 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
«Փլվածքների մեջ էլի են մարմիններ գտնվել, հիմա զոհերի թիվը կազմում է 50 մարդ»,- գործակալությանն ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նշվում է, որ եւս 58 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:
Պայթյունների վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: