Նախկին վարչապետին դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել
Մակեդոնիայում դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին վարչապետ ու մինչ վերջերս ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից Նիկոլա Գրուեվսկիին՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար, գրում է Ria novosti- ն:
Նշվում է, որ նախկին վարչապետը պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տվել շուրջ 500 000 եվրո արժողությամբ մեքենա ձեռք բերելու գործարքի ժամանակ:
Գրուեվսկին դատարանին խնդրել է հետաձգել իր հանդեպ դատավաճռի ի կատար ածումը՝ հիմք ընդունելով այն, որ նա դեռ պետք է ավարտին հասցնի իր լիազորությունները խորհրդարանում:
Լրատվամիջոցները նշում են, որ Գրուեվսկիի գտնվելու վայրի մասին այժմ տեղեկություններ չկան: Իրավապահները նախկին վարչապետի գրանցման հասցեում նրան չեն գտել: