Յուրի Վարդանյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում
Աշխարհահռչակ ծանրամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում:
Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում մահացած աշխարհահռչակ ծանրամարտիկի աճյունը հայրենիք կտեղափոխվի վաղը` նոյեմբերի 11-ին: Հոգեհանգստի արարողությունը կկայանա Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ից 19:00-ն:
Լեգենդար մարզիկի աճյունը Երեւան կտեղափոխվի նոյեմբերի 13-ին, եւ ժամը 10:00-ից 13:00-ն համաքաղաքացիները վերջին հրաժեշտ տալու հնարավորություն կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը` նոյեմբերի 13-ին, ժամը` 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում: