Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը մեկնարկել է ոչ-ոքիով
Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը հաշտությամբ է ավարտել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղի առաջին պարտիան:
Պարտիան տևել է ավելի քան 7 ժամ և ավարտվել 115-րդ քայլում:
Աշխարհի գործող չեմպիոն Կարլսենը խաղացել է սև խաղաքարերով: Հաջորդ պարտիան կկայանա այսօր` նոյեմբերի 10-ին:
Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը Մագնուս Կարլսենի և Ֆաբիանո Կարուանայի կտևի մինչև նոյեմբերի 28-ը: Մրցախաղն անցկացվում է Լոնդոնում:
Մրցակիցները կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք:
Խաղային օրեր՝ նոյեմբերի 9, 10, 12, 13, 15, 16, 18, 19, 21, 22, 24, 26: Հանգստյան օրեր՝ 11, 14, 17, 20, 23, 25:
Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը կկայանա նոյեմբերի 28-ին: