Հորդանանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Հորդանանում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի կառավարության ներկայացուցիչը:
«Համապատասխան ծառայությունները Ալ-Վալյա շրջանում երկու քաղաքացու են փրկել: Փրկարարները նաև հայտնաբերել են անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկի մարմինը: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 11-ի»,- ասել է կառավարության ներկայացուցիչը:
Հորդանանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ներկայում տեղեկություններ կան անհետ կորած երկու քաղաքացու մասին: