Բասկետբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Անդրանիկ Չրաբաշն ընդգրկվել է Եվրոպայի գավաթի խորհրդանշական թիմում
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրանիկ Չրաբաշը ընդգրկվել է ՖԻԲԱ Եվրոպայի գավաթի շաբաթվա խորհրդանշական թիմում:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից: Անդրանիկ Չրաբաշն այժմ հանդես է գալիս բելգիական «Մոնս» ակումբում:
Չրաբաշը Հայաստանի ազգային թիմի կազմում սկսել է հանդես գալ 2017 թվականից: