Կանադայում տղամարդը ատրճանակով վիրավորել է 5-ամյա երեխային ու մի տղամարդու
Կանադական Մոնրեալ քաղաքի արվարձաններում չարագործը ատրճանակից կրակել է երկու հոգու՝ 50-ամյա տղամարդուն եւ հինգամյա երեխային, փոխանցում է RT-ն՝ հղում անելով CBC-ին։
Նշվում է, որ 36-ամյա տղամարդը բարիկադավորվել է բնակելի տներից մեկում, քանի որ դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Որոշ ժամանակ անց ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվել է նրան ձերբակալել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ երեխային վիրահատում են, նա որովայնի վնասվածք է ստացել, տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործության շարժառիթները հայտնի չեն։