Փորձարկվել է հայկական արտադրության հեռակառավարվող մարտական մեքենա (տեսանյութ)
Ռոբոտը նախատեսված է մարտական հատուկ առաջադրանքների համար: Մեքենայի երկարությունը 1մ 20 սանտիմետր է, քաշը՝ 370կգ: Այն կարող է սարքավորվել հեռակառավարվող գնդացրով, նաև ձեռքի հակատանկային ականանետով: Մարտական մեքենան կարող է զարգացնել մինչև 40 կմ/ժ արագություն:
Հեռակառավարվող մարտական մեքենան կարող է աշխատել նաև քաղաքային պայմաններում, հաղթահարել շինությունների սանդուղքները: SCORPION IS-15-ը սարքավորված է նաև դռներ բացելու կամ անհրաժեշտության դեպքում՝ կոտրելու հնարավորությամբ: