Դանակահարություն Աջափնյակում. 45- ամյա տղամարդը մահացել է
Դանակահարված 45- ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնեցին Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից։
Աջափնյակ վարչական շրջանում դանակի մի քանի հարված ստացած տղամարդուն այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 19։45, կտրած-ծակած վերքերով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։