Արսեն Թորոսյանն այցելել է վթարի հետևանքով վիրավորված զինվորականներին
Առողջահապության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է օրերս Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորված զինծառայողներին: Այս մասին Արսեն Թորոսյանը տեղեկացնում է Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինվորներն այժմ գտնվում են Կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Քիչ առաջ այցելեցի Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված մեր չորս զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Նրանցից մեկի ոտքն արդեն վիրահատել էին, իսկ մյուս երեքը կարիք ունեին ոչ վիրահատական կոնսերվատիվ բուժման։ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլորին։
Ցավակցում եմ այս դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և կիսում եմ նրանց վիշտը»,- գրել է նա: