Հայտնի է աշխարհի ամենաանվտանգ երկիրը
Which? բրիտանական սպառողների ասոցիացիայի մասնագետները, հրապարակել են զբոսաշրջիկների համար ամենաապահով երկրների վարկանիշային ցուցակը: Ցանկում առաջատարն Իսլանդիան է, որը բոլոր առումներով ամենաանվտանգն է:
Առաջին տասնյակում ընդգրկված են նաև Կանադան, Ճապոնիան, Մարոկկոն, Հորդանանը և Բարբադոսը:
Ինչ վերաբերում է ոչ անվտանգ երկրներին, ապա դրանք են Թուրքիան և Հարավային Աֆրիկան, որտեղ նկատվում է հանցագործության բարձր մակարդակ, ինչպես նաև վիրուսների վարակի վտանգ:
Վարկանիշը կազմելու ընթացքում փորձագետները վերլուծել են քսան ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունների տվյալները: Երկրները գնահատվել են ըստ մի շարք չափանիշների, այդ թվում` հանցագործությունների մակարդակ, բնական աղետների սպառնալիք, ինչպես նաև ահաբեկչական հարձակումների և առողջությանը սպառնացող վտանգ: