Walt Disney-ը ֆինանսական տարին ավարտել է ռեկորդային շահույթով
Ամերիկյան Walt Disney ընկերությունը հաղորդել է սեպտեմբեր ամսին ավարտվող ֆինանսական տարվա արդյունքերով ռեկորդային շահույթ է ստացել,- այս մասին գրում է Կոմերսանտը:
Ընկերության զուտ շահույթը աճել է 12.6 միլիարդ դոլարով, ի տարբերություն նախորդ տարվա 8.98 միլիարդ դոլարի համեմատությամբ, իսկ եկամուտը 55.14 միլիարդ դոլարից, հասել է $ 59.43 միլիարդի:
Ամենաշատը աճել է ֆիլմարտադրության համար պատասխանատու բաժնի եկամուտը: Այն ավելացել է 27%-ով՝ հասնելով 2,98 մլրդի: Disney-ը նկարահանել է 2018 թ-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող 10 ամենաթանկարժեք ֆիլմերից 5-ը, այդ թվում՝ 2 բլոքբաստեր՝ «Սև պանտերա» և «Վրիժառուներ», ինչպես նաև «Սուպերսեմեյկա 2» մուլտֆիլմը: Այս 3 ֆիլմերի հասույթը միայն ԱՄՆ-ում և Կանադայում կազմել է գրեթե 2 մլրդ դոլար: