«Չելսի»-ի լեգենդ Դրոգբան հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Հանրահայտ ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան «Ֆենիքս»-«Լուիսվիլ» հանդիպման ավարտին, հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:
Դրոգբան տարբեր տարիների ընթացքում խաղացել է «Մարսել», «Չելսի», «Գալաթասարայ», «Շանհայ Շենհուա», «Մոնրեալ Իմպակտ» և այլ ակումբներում: Նրա վերջին ակումբը «Ֆինիկս Ռայզինգն» էր:
Դիդյեն Կոտ Դիվուարի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է, ինչպես նաև «Չելսիի» պատմության մեջ օտարերկրյա խաղացողներից լավագույն ռմբարկուն: Նա նաև զբաղեցնում է երկրորդ տեղը «Չելսի»-ում խփած գոլերի քանակով: Բացի այդ, Դրոգբան պատմության մեջ առաջին աֆրիկացի ֆուտբոլիստն է, ով կարողացել է100 գոլ խփել Պրեմիեր լիգայում:
Չելսիի հետ նա 4 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում, իսկ Գալաթասարայով նա հաղթել է Թուրքիայի առաջնությունում: