Հայտնի է ամենամեծ ազգային փոքրամասնությունների` ընտրելու իրավունք ունեցողների թիվը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին:
Ինչպես հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 2011 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են.
Եզդի 35 308,
Ռուս 11 911,
Ասորի 2 769,
Քուրդ 2 162: