Չինաստանում արհեստական ինտելեկտով վիրտուալ հեռուստահաղորդավար են ստեղծել (տեսանյութ)
Սինխուա լրատվական գործակալությունը Sogou չինական ինտերնետ ընկերության հետ միասին ներկայացրել են աշխարհի առաջին՝ արհեստական ինտելեկտով թվային հեռուստահաղորդավարին:
Պրեզենտացիան տեղի է ունեցել Ուչժենում կայացած համացանցային կառավարման համաշխարհային համաժողովի շրջանակներում, հայտնում է Իզվեստիան:
Արհեստական ինտելեկտը կարող է վերլուծել մարդու դեմքի միմիկաները, խոսքը և նրա ձայնն ու էմոցիաները:
Կոնֆերանսին ներկայացվել է Չինաստանում հայտնի հեռուստահաղորդավար Ցյու Խաոյի հոլոգրաֆիկ «կրկնօրինակը»: Ներկայացման ժամանակ վիրտուալ լրագրողը ինքնուրույն պատմել է արհեստական ինտելեկտով աշխատելու տեխնոլոգիայի և սարքավորման մասին:
Գաղափարի հեղինակների կարծիքով, թվային հեռուստահաղորդավարների ամենամեծ առավելությունը կայանում է նրանում, որ նրանք օժտված են շաբաթը յոթ օր 24 ժամ աշխատելու ունակությամբ:
World's first #AI news anchor debuts, jointly developed by Xinhua and Chinese search engine company https://t.co/34tyZ4nwrg. https://t.co/2omcc5K9rB pic.twitter.com/qXn5Z3ZkxL
— China Xinhua News (@XHNews) 8 ноября 2018 г.