Սթիվեն Հոքինգի սայլակը աճուրդում վաճառվել է մոտ 400 հազար դոլարով
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգի սայլակը Christie's աճուրդում վաճառվել է 296,000 ֆունտ-ստեռլինգով (մոտ $ 390,000)
Խոսքը շարժիչով սայլակի մասին է, որը Հոքինգը օգտագործում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին: Սայլակի վաճառքից ստացված հասույթը կուղղվի Սթիվեն Հոքինգ հիմնադրամին և շարժական նեյրոնային հիվանդության անգլիական Ասոցիացիային:
1965 թ. Հոքինգի դիսերտացիայի հինգ հայտնի օրինակներից մեկը՝ «Այս դիսերտացիան իմ օրիգինալ աշխատանքն է» ստորագրությամբ, վաճառվել է գրեթե 585 հազար ֆունտով (ավելի քան 760 հազար դոլար):