Ինչպես է գոյանում գազի գինը. պարզաբանում (տեսանյութ)
««Գազպրոմ Արմենիա» ընկերության մարժան կազմում է ընդամենը 50 դոլար: Հիմա այդ 50 դոլարը հնարավո՞ր եք համարում, որ 25 դոլարով կարող է նվազել»,- լրագրողներին այսօր խորհրդարանում հարց է ուղղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը՝ մանրամասնելով, թե որ դեպքում ինչքան գումար է տրամադրում «Գազպրոմ Արմենիա»-ն:
Ըստ Սողոմոնյանի՝ սխալ է այն դիտարկումը, թե գազը սահմանին 150 դոլարով է ձեռք բերվում, իսկ բնակչությանը 300 դոլարով վաճառվում: Նա հակադարձել է, թե այդ համեմատությունն ի սկզբանե սխալ է, որովհետև 150 դոլար գնի մեջ ԱԱՀ-ն չի ներառվում:
Նա նշել է, որ միջինում այդ ցուցանիշը 255 դոլար է:
Մանրամասները՝ տեսանյութում: