Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանին ազատել են աշխատանքից և նրան փոխարինողի նշանակման մասին որոշում է կայացվել:
ԿԳՆ-ն լուրը արդեն պաշտոնապես հաստատել է:
«ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ: