Ո՛ չ Հայաստանում, ո՛ չ էլ Արցախում ռազմագերիներ չկան. Բալայան
Ո՛ չ Հայաստանում, ո՛ չ էլ Արցախում ռազմագերիներ չկան: Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե Ադրբեջանը հայտարարել է, թե գերիների փոխանակման առաջարկ է արել Հայաստանին: Բալայանը նշել է՝ դա բացարձակապես սուտ է:
«Ես ընդհանարապես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ռազմական գերիներ գոյություն չունեն. Ո՛ չ Հայաստանում, ո՛ չ էլ Արցախի Հանրապետության տարածքում ոչ մի ռազմագերի գոյություն չունի»,-ասել է Բալայանը: