Կրճատվում է բանակ զորակոչվող բժիշկ մասնագետների ծառայության ժամկետը
Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ի նիստում, հավանության արժանացրեց ՀՀ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություն կատարելու մասին նախագծին:
Հարցը չզեկուցվողների մեջ էր, սակայն ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հարկ համարեց տեղեկացնել, որ առաջարկվող փոփոխությամբ 1 տարով կրճատվում է բանակ զորակոչվող բժիշկ մասնագետների ծառայության ժամկետը:
«Գործող իրավակարգավորման համաձայն՝ բժշկական մասնագիտությամբ սովորողները պետք է հետուսումնական 5 տարի ծառայեն: Այս նախագծով առաջարկվում է 5-ը դարձնել 4 և հետադարձ ուժ տալ օրենքին»,- պարզաբանեց Գաբրիել Բալայանը: