ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենաարագ կինը
72 տարեկան հասակում մահացել է ամերիկացի կասկադյոր Կիտտի Օնիլը, ում անվանում են «աշխարհի ամենաարագ կին», հաղորդում է Washington post-ը հղում անելով թաղման բյուրոյին:
Օնիլը մահացել է թոքաբորբից նոյեմբերի 2-ին, Կալիֆորնիայի Յուրիքա քաղաքում:
Կիտի Օնիլը դարձել է Stunts Unlimited-ին անդամակցած առաջին կինը, որը համարվում էր Հոլիվուդի գլխավոր կասկադյորական ստուդիան: «Աշխարհի ամենաարագ կին» տիտղոսին նա արժանացել է, վարելով՝ ժամում մոտավորապես 600 մղոն արագությամբ (մոտ 966 կիլոմետր ժամ) հրթիռային մեքենա:
Կասկադյորը ամենահայտնի հնարքը կատարել է Wonder Woman հեռուստասերիալի նկրահանումների ժամանակ: Օնիլը ցատկել է Լոս Անջելեսի Հիլթոն հյուրանոցի տանիքից՝ 127 ֆուտ (մոտ 39 մետր) բարձրությունից: